Արշակ Տեր-Միքելյան

Արշակ Տեր-Միքելյանը ծնվել է 1864թ. փետրվարի 1-ին Շուշիում, քահանայի ընտանիքում: Հայրը՝ Տեր Մկրտիչ քահանա Միքելյանցը իրենց գյուղի ծխատեր ուսյալ քահանան էր, իսկ մայրը մի պարզ, բայց ուսում առած կին էր, որից էլ մանուկ Արշակը ստանում է իր նախնական կրթությունը՝ սովորելով հայոց լեզու և գրաբար:

Դերենիկ Դեմիրճյան

Հայ գրող, հրապարակախոս Դերենիկ Դեմիրճյանը (իսկական ազգանունը՝ Դեմիրճօղլյան) ծնվել է 1877թ.-ի փետրվարի 18-ին Ախալքալաք քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում։ Երկու տարի անց տեղափոխվել է Արդահան, աշակերտել առաջադեմ համոզմունքներ ունեցող Ս. Տեր-Մելիքսեդեկյանին:

Կարապետ Տեր-Մկրտչյան

Ծնվել է 1866թ․մարտի 17-ին Գողթն գավառի Ցղնա գյուղում՝ առևտրական Մարտիրոսի ընտանիքում։ Ավարտելով տեղի ծխական և գավառական դպրոցները՝ 1880 թվին քեռու՝ Հովնան ավագ քահանա Ատովմյանի միջնորդությամբ, ընդունվում է Գևորգյան հոգևոր ճեմարան։ Ճեմարանը Կարապետ Տեր-Մկրտչյանը ավարտում է գերազանցությամբ՝ 1888 թվին։

Ամանորյա կաղանդչեք

Ամեն տարի՝ տարեվերջին, ճեմարանի բակալավրիատի ավարտական լսարանի սաները կազմակերպում են ավանդական Կաղանդեքի արարողությունը:

Ամանորյա միջոցառում ճեմարանում

Դեկտեմբերի 28-ին Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ ամենամյա կազմակերպվող Ամանորյա միջոցառում անապահով ընտանիքների երեխաների համար: